Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավիթ Հարությունյանը վիրավորեց «Ելք»-ին

Դավիթ Հարությունյանը վիրավորեց «Ելք»-ին
24.03.2018 | 12:24

«Ելք» խմբակցությունը շատ վտանգավոր բան է ասում, երբ առաջարկում է հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թվաքանակը` ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:


«Առաջարկում եք, որ ոստիկանության զորքերի թվաքանակը լինի հրապարակային: Շատ վտանգավոր բան եք առաջարկում, որովհետև ոստիկանական զորքերը մեր զորքերի մի մասն է և կարող է ներգրավվել երկրի պաշտպանության գործում: Իսկ ստիպել տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի, ես կարծում եմ լավագույն ծառայությունը չեք մատուցում Հայաստանին»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առարկեց. «Մենք ծառայություն ենք մատուցում ՀՀ քաղաքացիներին, իսկ մեր պահանջը՝ ոստիկանությունը բերել կառավարության կազմ և հրապարակել թվաքանակը, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն, նաև որ իմանանք մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշներով Հայաստանում խախտված է: Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Կարող եք մերժել առաջարկը, բայց «նամյոկ» անել, թե թշնամիներին ծառայություն եք մատուցում, կոռեկտ չէ և վիրավորական է»:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ